գլխավոր Գլխավոր Մերկելը, Մակրոնը, Ջոնսոնը շնորհավորել են Բայդենին ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Մերկելը, Մակրոնը, Ջոնսոնը շնորհավորել են Բայդենին ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ Ջո Բայդենը շնորհավորանքներ է ստանում մի շարք երկրների ղեկավարներից։

Առաջիններից Ջո Բայդենին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Շնորհավորում եմ Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Շնորհավորում եմ Կամալա Հարիսին իր պատմական նվաճման կապակցությամբ»,-ասել է Ջոնսոնը։

Բայդենին ու Հարիսին շնորհավորել է Գերմանիայի կանցլեռ Անգելա Մերկելը։

«Ջերմագույն շնորհավորանքներս։ Ամերիկայի քաղաքացիները որոշում են կայացրել։ Ջո Բայդենը կդառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը։ Ես իմ ամբողջ սրտով շնորհավորում եմ ու հաջողություն եմ մաղթում։ Շնորհավորում եմ նաև Կամալա Հարիսին առաջին փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,-ասված է հայտարարության մեջ։

«Ամերիկացիները ընտրել են իրենց նախագահին։ Շնորհավորում եմ Ջո Բայդենին ու Կամալա Հարիսին։ Մենք շատ բան պետք է անենք, որպեսզի պատասխանենք այսօրվա մարտահրավերներին։ Գործելու ենք միասին»,-գրել է Մակրոնը Twitter-ում։

Բայդենին շնորհավորել են նաև Իսպանիայի ու Բելգիայի վարչապետերը։