գլխավոր Գլխավոր Ադրբեջանցի փոփ-աստղը հայտարարել է, որ նրան պետք չէ Ղարաբաղը

Ադրբեջանցի փոփ-աստղը հայտարարել է, որ նրան պետք չէ Ղարաբաղը

Ադրբեջանում  ներհասարակական գզվռտոցը հասել է նաև շոուբիզնես: Ադրբեջանում հայտնի փոփ-աստղ Մաթանաթ Ասադովան հայտարարել է, որ չի պատրաստվում ապրել Արցախում, առավել ևս վճարել դրա «ազատագրման»  համար: Այս մասին հայտնում է Infoteka24.ru կայքը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական սոցցանցային հարթակները, լրագրողի այն հարցին, թե ինչքա՞ն գումար է նա փոխանցել զինծառայողների աջակցման հիմնադրամին, նա պատասխանել է.

«Ես ամիսներով ելույթ չեմ ունեցել ոչ մի հարսանիքի ժամանակ, ինձ փող որտեղի՞ց, որ մի հատ էլ բանակին ուղարկեմ: Ես բոլորովին այլ շրջանից եմ, ես Ղարաբաղից չեմ, որ հետո էլ գնամ այնտեղ ապրեմ: Ես ոչ մեկին չեմ խնդրել կամավորագրվել ու գնալ պատերազմ, որպեսզի նրանք լքեն իրենց ընտանիքները»,- ասել է երգչուհին: Երգչուհու ասածներից ու Ադրբեջանում տիրող տրամադրություններից պարզ է դառնում, որ այս պատերազմը չափազանց թանկ է նստում Բաքվի վրա ու միջոցները չեն հերիքում բանակը պահելու համար: