գլխավոր Քաղաքականություն Թրամփ․ Ես հաղթել եմ մեծ տարբերությամբ

Թրամփ․ Ես հաղթել եմ մեծ տարբերությամբ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում մեծ տարբերությամբ հաղթանակ տանելու մասին։

«Ես հաղթել եմ ընտրությունները մեծ տարբերությամբ»-գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ ընտրություններում առավելություն ունի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը։ Նա ընտրիչների 264 ձայն է ստացել, մինչդեռ Թրամփը 214 ձայն ունի։ Հաղթանակի հետ պետք է 270 ձայն։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գնալու է մինչև գերագույն դատարան՝ հաղթանակի հասնելու համար։ Թրամփը պնդում է, որ դեմոկրատները ձայներ են գողացել։