գլխավոր Քաղաքականություն Հարյուր հազարավոր քվեներ ապօրինաբար չեն դիտարկվել, ինչը կփոխի ընտրությունների արդյունքները մի շարք...

Հարյուր հազարավոր քվեներ ապօրինաբար չեն դիտարկվել, ինչը կփոխի ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ և ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հարյուր հազարավոր ձայներ չեն հաշվարկվել, ինչպես նաև տասնյակ հազարավորները ուշ են ներկայացվել ընտրատեղամաս:

«Տասնյակ հազարավոր ձայներ ապօրինաբար են ստացվել երեքշաբթի 20:00-ից հետո (ընտրությունների օրը)՝ հեշտությամբ և լիովին փոխելով արդյունքները Փենսիլվանիայում և որոշ այլ նահանգներում»,- հայտարարել է Թրամփը:

Վերջինս հավելել է, որ հարյուր հազարավոր քվեներ ապօրինաբար չեն դիտարկվել: «Սա նույնպես կփոխի ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում, այդ թվում՝ Փենսիլվանիայում, որտեղ զգալի զանգված անհետացել է առանց դիտարկվելու որևէ մեկի կողմից: Վատ բաներ են տեղի ունեցել այդ ժամերի ընթացքում, երբ օրինական թափանցիկությունը չարամտորեն և դաժանորեն արգելափակված է եղել: Դռները փակված են եղել տրակտորներով, իսկ պատուհանները՝ հաստ ստվարաթղթերով, որպեսզի դիտորդները չկարողանային տեսնել հաշվարկի սենյակում տեղի ունեցողը: Վատ բաներ են ներսում տեղի ունեցել: Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։