գլխավոր COVID-19 Գերմանիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ նոր սահմանափակումների

Գերմանիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ նոր սահմանափակումների

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ արտահայտելու իրենց բողոքը կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումների հետ, հաղորդում է РИА новости-ն։

Ցուցարարները կոչ են անում վերացնել խիստ սահմանափակումների ռեժիմը։ Միևնույն ժամանակ ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին կոչ է անում պահել հակահամաճարակային կանոնները։ Նրանց մեծ մասը դիմակով չէ ու չի պահում սոցիալական հեռավորություն։

Հիշեցնենք, որ Գերմանիայում նոյեմբերի սկզբից դարձյալ խստացված սահմանափակումներ են կորոնավիրուսի պատճառով։