գլխավոր Քաղաքականություն Ռուսաստանից Հայաստան է հասել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը. Sputnik Արմենիա (տեսանյութ)

Ռուսաստանից Հայաստան է հասել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը. Sputnik Արմենիա (տեսանյութ)

Atlantis Armenian Airlines ընկերության Իլ-76 ինքնաթիռը Երևան է տեղափոխել շտապօգնության մեքենա, դեղորայք, տաք հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ` հայ բժիշկների և Արցախի բնակիչների համար։

Օգնությունը հավաքել է Ռուսաստանի հայ համայնքը։

Sputnik Արմենիան ներկայացնում է մարդասիրական օգնության բեռնաթափման բացառիկ կադրերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։