գլխավոր Իրադարձային «Ծաղր ժողովրդավարության նկատմամբ». Լուկաշենկոն՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին

«Ծաղր ժողովրդավարության նկատմամբ». Լուկաշենկոն՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին և շեշտել, որ արևմտյան երկրները կվախենան Վաշինգտոնից նոր ընտրությունների անցկացում պահանջել։

Այս մասին հաղորդում է БЕЛТА-ն ու նշում, որ Լուկաշենկոն հայտարարությունն արել է շաբաթ՝ նոյեմբերի 7-ին, բելառուսական ԱԷԿ կատարած այցելությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Նայեք, թե ինչ է կատարվում այդ ընտրություններում։ Սա պարզապես խայտառակություն է, ծաղր ժողովրդավարության նկատմամբ», – նշել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ դեռ կտեսնի՝ ինչպես են մի շարք արևմտյան երկրներ պահանջելու ԱՄՆ-ից նոր ընտրություններ անցկացնել, ինչպես անում էին Բելառուսում կայացած ընտրությունների ժամանակ։

Պատասխանելով Մինսկի և Վաշինգտոնի հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ հարցին՝ Լուկաշենկոն նշել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ցանկցացած ելքի դեպքում էլ բելառուսա-ամերիկյան հարաբերությունները որևէ կերպ չեն փոփոխվի։