գլխավոր COVID-19 Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված` պարետային ժամ է սահմանվում

Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված` պարետային ժամ է սահմանվում

 Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի թվերի աճի հետևանքով նոյեմբերի 9-ից երկրում կսահմանեն պարետային ժամ:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, նշելով, որ որոշումը հայտնել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին:

«Որոշում է ընդունվել, որ երկուշաբթի օրվանից խոշոր քաղաքներում ժամը 22:00-05:00-ն սահմանափակվելու է տեղաշարժը: Դա վերաբերում է ինչպես հետիոտներին, այնպես էլ մեքենաներին»,- նշել է փոխվարչապետը: