գլխավոր Գլխավոր Ֆրանսիայի պատգամավորները պահանջում են Մակրոնից ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրանսիայի պատգամավորները պահանջում են Մակրոնից ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Գի Տեսիեն իր թվիթերյան էջում հայտնում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի 40 պատգամավորներ բաց նամակով դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին ՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչով:

«Ես իմ 39 կոլեգաների հետ նամակ եմ ուղարկել Էմանուել Մակրոնին Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Ֆրանսիան պետք է դուրս գա իր չեզոք դիրքից այս հակամարությունում»,- գրել է նա: