գլխավոր Իրադարձային Աբխազիայի հայ կամավորներն արդեն Արցախում են․ նրանց ընդունել է Արայիկ Հարությունյանը

Աբխազիայի հայ կամավորներն արդեն Արցախում են․ նրանց ընդունել է Արայիկ Հարությունյանը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են: Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու: Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է»: