գլխավոր Քաղաքականություն «Ես լավ եմ զգում»․ Սեյրան Օհանյան

«Ես լավ եմ զգում»․ Սեյրան Օհանյան

Արցախի Տեղեկատվական շտաբը ֆեյբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մեջբերել է Արցախի հերոս Սեյրան Օհանյանի խոսքերը։

«Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Մեր բոլորի մարտական տրամադրությունը շատ բարձր է, մենք բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության համար»։

Նշենք, որ ավելի վաղ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»: