գլխավոր COVID-19 ԱԱՏՄ-ն երեկոյան ստուգայցեր է կատարում Երևանը սպասարկող ուղևորափոխադրող կազմակերպություններում

ԱԱՏՄ-ն երեկոյան ստուգայցեր է կատարում Երևանը սպասարկող ուղևորափոխադրող կազմակերպություններում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ուշ երեկոյան ստուգայցեր է կազմակերպում` մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող կազմակերպություններում։ Այս մասին հաղորդվում է ԱԱՏՄ ֆեյսբուքյան էջում։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկում են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։

«Երեւանի Մուատ» ՓԲԸ-ում նախորդիվ արձանագրվել էին խախտումներ, որոնց հիմքով կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել էր վարչական տույժ` նախազգուշացում։ Երեկոյան անակնկալ ստուգայցի ընթացքում արդեն խախտումները վերացված են եղել։ ԱԱՏՄ-ն զգուշացնում է` խիստ մոտեցում է ցուցաբերվում ուղեւորափոխադրող բոլոր կազմակերպությունների նկատմամբ. Covid-անվտանգության կանոնների խախտման դեպքում կիրականացվի վարչարարություն։