գլխավոր Իրադարձային Մոսկվայի հայ համայնքի նախաձեռնությունը․ նրանք Արցախի զինվորների համար քնապարկեր են կարում

Մոսկվայի հայ համայնքի նախաձեռնությունը․ նրանք Արցախի զինվորների համար քնապարկեր են կարում

Մոսկվայի հայ համայնքը արդեն մեկ ամիս է լրջորեն աջակցում է հայրենիքի պաշտպանության համար կռվող զինվորներին՝ նրանց համար նախատեսված քնապարկեր կարելով։

Գործի մեկնարկը տրվել է երկու հոգով: Հետագայում, թիմն ընդլայնվել է և արդեն 200 հոգուց ավելի մարդ է միացել նախաձեռնությանը: Կազմակերպիչները Մոսկվայի հայերին կոչ են անում միանալ և օգնել առաջնագծում կանգնած զինծառայողներին: Մասնավորապես, անհրաժեշտ են կար անողներ, վարորդներ, անձինք, ովքեր կօգնեն ապրանքները դասավորելու հարցում: