գլխավոր Իրադարձային 1000 դրամների հիմնադրամն արդեն սկսել է փոխհատուցման գործընթացը

1000 դրամների հիմնադրամն արդեն սկսել է փոխհատուցման գործընթացը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն: