գլխավոր Իրադարձային Թրամփի խորհրդականները նրան պատրաստում են հնարավոր պարտությանը. The Washington Post

Թրամփի խորհրդականները նրան պատրաստում են հնարավոր պարտությանը. The Washington Post

The Washington Post թերթը հայտնում է, որ ԱՄՆ գործող նախագահ, նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները խորհուրդ են տալիս նրան պատրաստվել հնարավոր պարտության։

Սակայն նման դեպքերի համար ավանդական ուղերձ, որում նախագահը հայտնում է ընտրություններում իր պարտության մասին, չի նախապատրաստվում։

Թերթի տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում խորհրդականները Թրամփի հետ քննարկում են ընտրություններում պարտության հավանականությունն ու գործող նախագահի քայլերն այդ պարագայում։ Ինչպես նշում է պարբերականը, պարտության դեպքում Թրամփն ամենայն հավանականությամբ չի հայտնի դրա մասին ավանդական ձևաչափով։

Իրավիճակից քաջատեղյակ ու թերթին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ անգամ պարտության դեպքում Թրամփը շարունակելու է անհիմն պնդել, որ հաղթանակը գողացված է, ինչն էլ անում է վերջին մի քանի օրվա ընթացքում։