գլխավոր Իրադարձային Facebook-ն արգելափակել է Թուրքիայում, Իրանում, Եգիպտոսում և այլ երկրում գործող կեղծ էջերի...

Facebook-ն արգելափակել է Թուրքիայում, Իրանում, Եգիպտոսում և այլ երկրում գործող կեղծ էջերի ու օգտահաշիվների ցանցեր

Facebook սոցիալական ցանցը նախօրեին հայտարարել է, որ իր հարթակում արգելափակել է կեղծ օգտահաշիվների և էջերի յոթ առանձին ցանց․ դրանք գործել են Թուրքիայում, Իրանում, Աֆղանստանում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մյանմայում, Վրաստանում և Ուկրաինայում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Facebook-ը հայտարարել է, որ հոկտեմբերին արգելափակել է գրեթե 8000 էջ, որոնք ներգրավված են եղել ամբողջ աշխարհում քաղաքական ազդեցության ապակողմնորոշիչ արշավներում և կեղծ հաշիվներ են օգտագործել թիրախային լսարանի համար, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

Ընկերության հաղորդմամբ՝ ցանցերից մեկը կառավարվել է Եգիպտոսում, Թուրքիայում և Մարոկկոյում «Մուսուլման եղբայրների»՝ Եգիպտոսի  իսլամիստական շարժման հետ կապված մարդկանց կողմից, որոնք խմբավորուման ցանցերը կառավարել են ամբողջ Մերձավոր Արևելքում:

Հայտնաբերվել և հեռացվել են նաև Վրաստանում, Իրանում, Ուկրաինայիում, Աֆղանստանում և Մյանմարում կառավարվող մի շարք կեղծ էջեր։