գլխավոր Իրադարձային Մի քանի օր արևային եղանակ է սպասվում

Մի քանի օր արևային եղանակ է սպասվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ առաջիկա օրերին դեռ արևային եղանակ կլինի։

«Վաղվանից 5 օր նորից արև»,- գրել է Գագիկ Սուրենյանը:

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։