գլխավոր Իրադարձային «Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին»․ իսպանացի կոնգրեսականը՝ Արցախ այցից...

«Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին»․ իսպանացի կոնգրեսականը՝ Արցախ այցից հետո

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որն այս օրերին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում հայտնել է, որ Արցախում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Արցախում 3 լարված օրերից հետո վերադարձել եմ Երևան։ Ես հանդիպել եմ մի քանի ընկերների հետ, տեսնել քաղաքացիական ենթակառուցվածքների փլուզումը, ինչպես նաև տուժել քաղաքի հրետակոծությունից։ Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին»,- Twitter-ում գրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը՝ կից տեղադրելով լուսանկարներ։