գլխավոր Իրադարձային Տղամարդը սպառնացել է Բայդենի հաղթանակի դեպքում զանգվածային սպանություններ իրագործել. նա ձերբակալվել է

Տղամարդը սպառնացել է Բայդենի հաղթանակի դեպքում զանգվածային սպանություններ իրագործել. նա ձերբակալվել է

Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները Լոս Անջելես քաղաքում ձերբակալել են մի տղամարդու, որը խոստացել էր նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի դեպքում զանգվածային սպանություններ իրականացնել, հաղորդում է Daily Mail-ը։

39-ամյա Բենջամին Պատինոն ձերբակալվել է Instagram սոցիալական ցանցում զանգվածային սպանությունների սպառնալիքներ հնչեցնելուց հետո։ Իրավապահները տեղեկացել են վերջինիս հրապարակած տեսանյութի մասին, որտեղ տղամարդը սպառնացել է, որ կհետևի «դպրոցական հրաձիգների» օրինակին, եթե Բայդենը զբաղեցնի նախագահի պաշտոնը: Տեսանյութում տղամարդը նաև կոչ է արել «հեռացնել բոլոր դեմոկրատներին»։

Քննիչները ձերբակալել են նրանք, խուզարկել տունն ու դեռ պահում են կալանքի տակ, ենթադրաբար՝ հոգեկան առողջության հետագա ստուգման համար։