գլխավոր Հասարակություն Տունս կրկին ավերակ է դարձել․ The Irish Times-ի անդրադարձը՝ ԼՂ հակամարտությանն ու...

Տունս կրկին ավերակ է դարձել․ The Irish Times-ի անդրադարձը՝ ԼՂ հակամարտությանն ու դրան իռլանդահայերի արձագանքին

Իռլանդական The Irish Times հրատարակությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ զրուցելով այս օրերին հայրենքից հեռու գտնվող իռլանդահայերի հետ և դրանով ներկայացրել սփյուռքում գտնվողների անհանգստությունն այս հակամարտության առնչությամբ։ 

Հրատարակությունն առաջինը զրուցել է արդեն յոթ տարի Իռլանդիայում բնակվող Արամ Հախումյանի հետ, որն անցած ամիս մի օր արթնացել է Շուշիի Սուրբ Ղարզանչեցոց եկեղեցու ռմբակոծման մասին լուրն իմանալով, եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել իր ամուսնական արարողությունը։ 

«Իրավիճակն այնքան սթրեսային է․ սրտիցս արյուն է կաթում ժողովրդիս համար․․․աշխատանքիցս որոշ ժամանակով դադար եմ վերցրել, որպեսզի կարողանամ իրավիճակը հաղթահարել։ Նախնիներս դարեր շարունակ այդ տարածքում են ապրել։ Շուշին մեծ ծնողներիս քաղաքն է եղել։ 1994 թվականի պատերազմից հետո 30 տարի կառուցել ենք քաղաքը, իսկ այժմ այն կրկին ավերակների է վերածվել»- նշել է Հախումյանը և հավելել նաև, որ իր 21-ամյա զարմիկներից մեկը հակամարտության առաջին օրերին վիրավորվելու հետևանքով կոմայի մեջ է եղել։ 

Նշվում է, որ իր երկու եղբայրն առաջնագծում են, քույր էլ տունն է կորցնել գնդկածության հետևանքով։ 

«Լեռնային այդ փոքր հոկատորի վրա ապրում է 150 000 մարդ, որոնք գոյատևելու և խաղաղության մեջ լինելու իրավունք ունեն»,- նշել է նա։ 

Հրատարակությունը ակնարկ է կատարել նաև հակամարտության մեկնարկից մինչև այժմ սահմանված հրադադարի ռեժիմների և դրանց խախտումների մասին։ 

Այնուհետև զրույցը շարունակվել է Իռլանդիայում ծնված և մեծացած 23-ամյա Վահե Սասունցի հետ, որը հակամարտության հետևանքով զարմիկին է կորցրել։ Քոլեջը վերջերս ավարտելն ու երազանքների աշխատանք գտնելը Վահեն այժմ այնքան էլ կարևոր չի համարում․ 

«Զգում եմ՝ կարծես մի մասս այժմ անընդհատ մտահոգված, զայրացած է, անընդհատ մտածում եմ, ինչպես է ընտանիքս վերադառնալու»,- նշել է Վահեն և մանրամասնել, որ Լեռնային Ղրաբաղում ապրող հարազատների հետ փորձում են կապի մեջ մնալ, հույսն ու հավատը չկորցնելով, փորձում են օգնել միմյանց։ 

Նշվում է, որ Սասունցը այն իռլանդահայերի շարքին է պատկանում, որոնք երկրի կառավարությանը կոչ են արել խիստ քայլեր ձեռնարկել բռնության դադարեցման համար։ Որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ, Իռլանդիան պետք է այլ երկրների արդարության համար պայքարի։ 

«Ցանկանում եմ, որ Իռլանդիան ապացույցի, որ իրապես հավատում է խոսքի ազատությանն ու մարդու իրավունքներին։ Դա այն է, ինչի համար Իռլանդիան տարիներ շարունակ պայքարել է, հիմա մենք հասել ենք դրան, սակայն այն այլ վայրերի համար չենք օգտագործում»,- նշել է նա։ 

Իռլանդիայում հայ համայանքը 1 100 հոգու ստորագրությամբ նամակ է ուղարկել երկրի խորհրդարանին՝ տեղեկացնելով նրանց, որ այս հակամարտությունը խախտում է մարդու իրավունքներն ու միջազգային մարդասիրական իրավունքը։ Նամակով կոչ է արվել արգործնախարար Սայմոն Քովենին Ադրբեջանին դատապարտել ագրեսիայի, իսկ Թուրքիային՝ հակամարտությանը քաղաքական և ռազմական առումներով միջամտելու համար։ 

Հակամարտությունը ծանրացնող ևս մի գործոնի՝ համավարակի մասին էլ խոսել է իռլանդահայ Դիանա Մինասյանը, որը նշում է, որ «կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելանում են, բավական թթվածին չկա, հիմա էլ ուժգին հրթիռակոծում են հիվանդանոցները։ Սա բացարձակ ողբերգություն, մարդասիրական ճգնաժամ է»։ 

Նշվում է, որ Մինասյանը նույնպես միացել է իռլանդական կառավարությանը ուղղված ստորագրահավաքին, քանի որ մտավախություններ ունի, որր այս բռնությունը կարող է ապակայունացնել ամբողջ կովկասյան տարածաշրջանը։ Նրա խոսքով՝ որև հայ չի ցանկանում կռվել, սակայն այժմ տղամարդիկ զենք են վերցնում, որպեսզի իրենց երեխաների անվտանգությունը պահպանեն։ 

«Նրանց միակ ուզածն իրենց ամենօրյա ու սովորական կյանքով ապրելն է»,- եզրափակել է նա։