գլխավոր Իրադարձային ԱՄՆ սենատորը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիան...

ԱՄՆ սենատորը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը

ԱՄՆ սենատոր Թոդ Յանգը Twitter-ի իր էջում հայտնել է, որ հանդիպում է ունեցել Ինդիանա նահանգի Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) անդամների հետ։ Յանգի և ANCA-ի անդամների հանդիպման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի բռնի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը։

«Մարտական գործողություններն արդեն շատ երկար են շարունակվում, և ես շնորհակալ եմ մեր հայ համայնքին բռնության դադարեցմանն ուղղված նրանց ջանքերի համար»,- հավելել է սենատորը։