գլխավոր Իրադարձային ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանություններն ընտրությունների ձայների վերահաշվարկ կանցկացնեն

ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանություններն ընտրությունների ձայների վերահաշվարկ կանցկացնեն

ԱՄՆ Ջորջիա նահանգի իշխանություններն ընտրությունների ձայների վերահաշվարկ կանցկացնեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխնահանգապետ Բրեդ Ռաֆենսպերգերը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ջորջիայում Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի ստացած ձայների միջև նման աննշան տարբերության պայմաններում վերահաշվարկ կանցկացվի։ Քվեարկության նշանակությունը դուրս է գալիս Ջորջիայի սահմաններից։ Այն մեծ հետևանքներ է ունենալու ամբողջ երկրի համար», – հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆենսպերգերը, որը պատասխանատու է նահանգում քվեարկության անցկացման և արդյունքների ամփոփման համար։

Նշվում է, որ ըստ նախնական տվյալների՝ Ջորջիայում Բայդենը հավաքել է 2 450 144 ձայն, մինչդեռ Դոնալդ Թրամփը՝ 2 448 558 ձայն: Ջորջիայում հաղթանակը նախագահի թեկնածուներից մեկին կտա ընտրիչների 16 ձայն։