գլխավոր Գլխավոր Այս օրը մտնելու է պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյան

Այս օրը մտնելու է պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցն՝ ամփոփ:

  • Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ` անցնող գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա, ինչպես նաև Շուշիի մերձակայքում:
  • Հակառակորդի ոչնչացման «Գյոռբագյող» գործողությունը Շուշիում շարունակվում է։
  • Այս պահին էլ Շուշիում էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը թույլացել է։
  • Այօր մեր հրետանին, մեր հրետևակը մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել:
  • Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր:
  • Այսօր հերոսական պաշտպանության օրերից էր։ Շուշին մերն է։ Շուշին չի ընկնելու։
  • Թշնամին դեպի Շուշի տանող ճանապարհին հարյուրավոր զոհեր են թողել։
  • Հադրութում և հարակից գյուղերում մարտերը շարունակվում են։ Թշնամական ուժերը փորձել են բոլոր ճանապարհներով ձգտել դեպի Շուշի: Բոլոր ճանապարհները դժոխք են դառնալու:
  • Այսօրվա կադրերից ավելի սարսափելի կադրեր են լինելու, որոնք կցուցադրենք: