գլխավոր Իրադարձային Թրամփն օգնականներին հայտնել է, որ մտադիր չէ ընդունել իր պարտությունը

Թրամփն օգնականներին հայտնել է, որ մտադիր չէ ընդունել իր պարտությունը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտնել է, որ մտադիր չէ ընդունել նախագահական ընտրություններում իր պարտությունը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ընդ որում, հեռուստաալիքը պնդում է, որ պաշտոնյաները չեն համարձակվում Թրամփին ասել, որ նա կարող է պարտվել ընտրություններում, և սպասում են, թե երբ նրա հետ ադ թեմայով կզրուցի մեկ ուրիշը, օրինակ՝ նրա ավագ դուստր Իվանկա Թրամփը կամ փեսան՝ Ջարեդ Քուշները։

Հեռուստաալիքը նաև նշում է, որ պարտության ճանաչումն ինքնին իրավական ուժ չունի, բայց նշանակում է, որ թեկնածուն չի վիճարկի ընտրությունների արդյունքները։