գլխավոր Իրադարձային «Համաշխարհային ասպարեզում գերտերությունների մրցակցությունը կարող է հանգեցնել սառը պատերազմից ի վեր սպառազինությունների...

«Համաշխարհային ասպարեզում գերտերությունների մրցակցությունը կարող է հանգեցնել սառը պատերազմից ի վեր սպառազինությունների խոշորագույն մրցավազքին»․ Հայկո Մաաս

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ համաշխարհային ասպարեզում վերսկսվել է գերտերությունների մրցակցությունը, ինչը կարող է հանգեցնել սառը պատերազմի ժամանակներից ի վեր սպառազինությունների խոշորագույն մրցավազքին, գրում է ria.ru-ն։

«Պետությունների միջև աշխարհաքաղաքական և ռազմական մրցակցությունն աճում է։ Վերսկսվել է գերտերությունների մրցակցությունը, ինչը կարող է հանգեցնել սառը պատերազմի ժամանակներից ի վեր սպառազինությունների ամենալուրջ մրցավազքին։ Ավելին, մենք տեսնում ենք աճող տարածաշրջանային ռազմական մրցակցություն, օրինակ՝ Մերձավոր Արևելքում կամ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- հայտարարել է Մաասը։

Նրա խոսքով՝ այս ամենը ոչնչացնում է միջազգային համագործակցությունը և ապակայունացնում է համաշխարհային կարգը։

«Հիպերձայնային հրթիռները նվազեցրել են արձագանքման ժամանակը՝ հասցնելով գրեթե զրոյի։ Ճգնաժամի պայմաններում դա կարող է հանգեցնել լուրջ սխալների և հետևանքների բոլորիս համար»,- հայտարարել է Մաասը։