գլխավոր Քաղաքականություն ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքներին այսուհետ կարելի է հետևել կառույցի ֆեյսբուքյան էջի...

ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքներին այսուհետ կարելի է հետևել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ Արցախի կառավարության` ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքներին այսուհետ կարելի է հետևել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով:
Երևանում և մարզերում ժամանակավորապես հաստատված արցախցիներն իրենց հուզող սոցիալական, իրավական և այլ բնույթի հարցերի ու խնդիրների մասին Շտաբին կարող են օպերատիվ կերպով տեղեկացնել նաև սույն սոցիալական խողովակով:Էջին հետևելը կարևոր է։

Հ.Գ.
Խնդրանքս լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հնարավորինս լուսաբանել օպերատիվ շտաբի աշխատանքները, քանի որ հազարավոր քաղաքացիներ սպասում են թեմայի վերաբերյալ յուրաքանչյուր նորության»։