գլխավոր Քաղաքականություն Հրադադարի կնքման նախաձեռնությունը թուրքական կողմը խափանել է Ադրբեջանի ղեկավարության ձեռքով․ Ալեն Սիմոնյան

Հրադադարի կնքման նախաձեռնությունը թուրքական կողմը խափանել է Ադրբեջանի ղեկավարության ձեռքով․ Ալեն Սիմոնյան

Արցախի հակամարտության գոտում հրադադարի կնքման նախաձեռնությունը թուրքական կողմը խափանել է Ադրբեջանի ղեկավարության ձեռքով։ Այդ մասին Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ТАСС-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Հրադադարի նախաձեռնությունը ձախողվեց, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի կողմից նախագահ Ալիևի ձեռքով: Սա արդեն ծիծաղելու աստիճան պարզունակ է. ամեն անգամ Մինսկի խմբի համանախագահներից առաջարկ ստանալուց հետո տեղեկատվություն է հայտնվում, որ խոսակցություն է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև», – ասել է Սիմոնյանը:

«Մենք արդեն կորցրել ենք հավատը, որ հնարավոր է ինչ-որ կերպ լուծել դա դիվանագիտական ճանապարհով`հաշվի առնելով Ադրբեջանի վրա Թուրքիայի առանցքային ազդեցությունը, որը այլևս ոչ ոք չի թաքցնում»:

Միաժամանակ նա նաև նշել է, որ Ռուսաստանը «առանցքային դեր է խաղացել և պետք է խաղա» Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում և ամբողջ տարածաշրջանում: