գլխավոր Հասարակություն Ադրբեջանցիները մզկիթ խոզեր են բերել՝ նպատակ ունենալով մուսուլմանական աշխարհի ատելությունը հրահրել մեր...

Ադրբեջանցիները մզկիթ խոզեր են բերել՝ նպատակ ունենալով մուսուլմանական աշխարհի ատելությունը հրահրել մեր հանդեպ․ Էդգար Էլբակեան

Քաղաքագետ Էդգար Էլբակեանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Ադրբեջանցիները ժամանակավորապես օկուպացրած տարածքների 2 գյուղական մզկիթում խոզեր են բերել, նկարել և ի ցույց մուսուլմանական աշխարհի ներկայացնում են՝ նպատակ ունենալով վերջինիս ատելությունը հրահրել մեր հանդեպ։ Եվ դա այն դեպքում, որ ԽՍՀՄ տարիներին Շուշվա 3 մզկիթներ իրենք վերածել էին ՔԿԱԳ շենքի, ասմունքի տան, շրջկոպի պահեստի և թանգարանի։
Խնդրում եմ այդ մասին համապատասխան լսարանին տեղեկացնող այս գրառումս տարածեք ձեր արաբախոս և իսլամադավան ծանոթների շրջանում»,- գրել է Էլբակեանը։