գլխավոր Գլխավոր Երևանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանին անձամբ ցույց տալ Արցախում գերեվարված զինյալներին․...

Երևանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանին անձամբ ցույց տալ Արցախում գերեվարված զինյալներին․ Ալեն Սիմոնյան

Երևանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանին անձամբ ցույց տալ Արցախում գերեվարված զինյալներին: Այս մասին ТАСС-ին ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքերով, այսօր փաստ է դարձել, որ Արցախի հակամարտության գոտում գործում են ահաբեկիչներ:

«Մենք գերեվարել ենք վարձկաններ Սիրիայից և Լիբիայից, որոնք պատմում են ամեն ինչի մասին», – ասել է Սիմոնյանը: «Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանին հնարավորություն ընձեռել շփվելու ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված ահաբեկիչների հետ: Ես, որպես կառավարության ներկայացուցիչ, անձամբ ստանձնում եմ նման հանդիպում կազմակերպելը»: