գլխավոր Իրադարձային ԵՄ-ն սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ` մեկ տարով երկարաձգելով արդեն...

ԵՄ-ն սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ` մեկ տարով երկարաձգելով արդեն իսկ ընդունված պատժամիջոցները

Եվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության Խորհրդի տարածած հաղորդագրությունում:

«Այսօր Խորհուրդը որոշել է մեկ տարով` մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը երկարաձգել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում Թուրքիայի անթույլատրելի գործունեությանն ի պատասխան»,- ասված է հայտարարությունում: Խորհուրդը հիշեցնում է, որ այս պահին Թուրքիայի գծով սև ցուցակում կա երկու մարդ: