գլխավոր Գլխավոր Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից հայտնել.

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր:

Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»: