գլխավոր Իրադարձային Դոնոստիայի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախին աջակցող հայտարարություն

Դոնոստիայի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախին աջակցող հայտարարություն

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է.

«Ստեփանակերտի հետ քույր քաղաք Դոնոստիայի (Սան Սեբաստիան, Բասկերի Երկիր) քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան` ընդգծելով, որ պետք է հակամարտության կարգավորմանը հասնել բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա»: