գլխավոր Սպորտ Գանձասար-Կապանը զրկվել է մյուս մրցարջանում Հայաստանի առաջնության ու Գավաթի խաղարկության մասնակցության իրավունքից

Գանձասար-Կապանը զրկվել է մյուս մրցարջանում Հայաստանի առաջնության ու Գավաթի խաղարկության մասնակցության իրավունքից

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Նշվում է՝ ՄԿԱ բաժնի պետ Խ․Զարգարյանի 04/11/2020թ. ծառայողական գրության
քննարկում.
03/11/2020թ․-ի գրությամբ «Գանձասար-Կապան» ՖԱ-ն հրաժարվում է VBET
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունից և VBET Գավաթի խաղարկությունից:

Որոշում.  «Գանձասար-Կապան» ՖԱ-ն՝ սեփական դիմումի համաձայն, VBET Հայաստանի
Պրեմիեր լիգայի առաջնության ընթացքում հետագա մասնակցությունից
հրաժարվելու համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ
հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Գանձասար-Կապան» թիմին հեռացնել VBET
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունից, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող
բոլոր մրցումների խաղերին մասնակցելու իրավունքից զրկել՝ հաջորդ մրցաշրջանում
միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ,
«Գանձասար-Կապան» ՖԱ-ին տուգանել 500000 ՀՀ դրամի չափով:

«Գանձասար-Կապան» ՖԱ-ն՝ սեփական դիմումի համաձայն, VBET Հայաստանի
Գավաթի խաղարկության ընթացքում հետագա մասնակցությունից հրաժարվելու
համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 4-րդ կետի
համաձայն՝ «Գանձասար-Կապան» թիմին հեռացնել ԳԽ մրցաշարից, VBET
Հայաստանի Գավաթի խաղարկությունից, հաջորդ մրցաշրջանում Գավաթի
խաղարկության մասնակցության իրավունքից զրկել, «Գանձասար-Կապան» ՖԱ-ին
տուգանել 500000 ՀՀ դրամի չափով:

«Գանձասար-Կապան» ՖԱ-ն՝ սեփական դիմումի համաձայն, VBET Հայաստանի
Պրեմիեր լիգայի առաջնությունից և VBET Գավաթի խաղարկությունից հրաժարվելու
համար, հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման
կանոնակարգի 17-րդ հոդվածի 17.06- կետը՝ չեղյալ համարել և զրոյացնել
«Գանձասար-Կապան» թիմի և մրցակից թիմերի կողմից կայացած խաղերի
ընթացքում ձեռք բերված միավորները:

Նիստի ամբողջ արձանագրությունը՝ այստեղ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն տեղեկացրել էր, որ «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչների կողմից ծեծի են ենթարկվել հանդիպման մրցավարը և ՀՖՖ տեսուչներից մեկը: ՀՖՖ-ն այս առիթով ներքին քննություն էր սկսել:

Ավելի ուշ, կապանյան ակումբը բաց նամակ  գրեց հովանավորին՝ տեղեկացնելով, որ որոշում են կայացրել ելույթները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ: