գլխավոր Հասարակություն Հաագայում տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով ներխուժել է դպրոց, որտեղ սովորում են Նիդերլանդների...

Հաագայում տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով ներխուժել է դպրոց, որտեղ սովորում են Նիդերլանդների արքայադուստրերը․ Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել

Նիդերլանդական ոստիկանությունը տղամարդու է բերման ենթարկել, ով սուր կտրող-ծակող գործիքով ներխուժել է դպրոց, որտեղ սովորում են Նիդերլանդների Ամալիա, Ալեքսիա և Արիանա արքայադուստրերը, հայտնում է NL Times-ը:

Տղամարդուն բերման են ենթարկել Հաագայում։ Նրան ուղարկել են հոգեկան խանգարումներ ունեցող անձանց համար նախատեսված հաստատություն ՝ բուժման նպատակով, հայտնում է աղբյուրը՝ մեջբերելով Shownieuws հեռուստաալիքը:

Հրապարակման համաձայն՝ ստույգ տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք տղամարդը դպրոցում հայտնվել է արքայադուստրերի պատճառով: