գլխավոր Իրադարձային Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով

Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով

Տեղեկատվության ստուգման կենտրոնը բացահայտել է արդբեջանական հերթական կեղծիքը` այս անգամ տեսանյութի տեքով: Կենտրոնը հրապարակել է տեսանյութն ու դրան կից նշել.

«Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ տեսանյութի տեսքով։

Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեսանյութում երևում է մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանական բանակի՝ Շուշի ներխուժման ապացույց։
Համոզվելու համար, որ գործ ունենք հերթական կեղծիքի հետ՝ բավարար է ընդամենը համեմատել դրանում առկա շինությունը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի հետ։

Ինչպես երևում է լուսանկարից՝ Շուշիի մզկիթը բոլորովին այլ ճարտարապետական տեսքն ունի»։