գլխավոր Գլխավոր Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա կան մի շարք ռազմական հանցագործություններ․ ՀՀ փոխվարչապետ

Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա կան մի շարք ռազմական հանցագործություններ․ ՀՀ փոխվարչապետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ռազմական հանցագործություններ է կատարում Արցախում:

«Այս պահին ագրեսիան Արցախի դեմ շարունակվում է, և ագրեսիան իրականացվում է Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ և Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրբեջանական կողմի մարտիկները օգտագործում են ահաբեկչական խմբավորումների այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են խոշտանգումները, գերիների մահապատիժը և գլխատումը, դիակապտութունը։ Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա կան մի շարք ռազմական հանցագործություններ», – մեջբերում է Մհեր Գրիգորյանին ТАСС-ը: