գլխավոր Գլխավոր Բազմակողմանի համագործակցության զարգացումն ԱՊՀ-ում անհնար է առանց Արցախի հակամարտության կարգավորման․ Ադրբեջանի վարչապետ

Բազմակողմանի համագործակցության զարգացումն ԱՊՀ-ում անհնար է առանց Արցախի հակամարտության կարգավորման․ Ադրբեջանի վարչապետ

Բազմակողմանի համագործակցության զարգացումն ԱՊՀ-ում անհնար է առանց Արցախի հակամարտության կարգավորման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը անցկացվում է վիդեոկոնֆերանսի ձևաչափով:

«Ադրբեջանը շահագրգռված է ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցությունը զարգացնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Բայց Համագործակցության շրջանակներում բազմակողմանի համագործակցությունն անհնար է առանց Արցախի հակամարտության կարգավորման», – մեջբերում է Ասադովին ТАСС-ը: