գլխավոր Իրադարձային Հունական Դիդիմոտիխոնի քաղաքային խորհուրդը Արցախին աջակցող բանաձև է ընդունել

Հունական Դիդիմոտիխոնի քաղաքային խորհուրդը Արցախին աջակցող բանաձև է ընդունել

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է.

«Հունական Դիդիմոտիխոն քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին և դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումներն ու բռնարարքները։

Բանաձևում քաղաքի իշխանությունները նաև դատապարտվում են այն բոլոր կողմերին, որոնք աջակցություն են ցուցաբերում Արցախի դեմ ագրեսիային»։