գլխավոր COVID-19 Համաշխարհային հանրությունը պետք է նախապատրաստվի նոր համաճարակի․ ԱՀԿ

Համաշխարհային հանրությունը պետք է նախապատրաստվի նոր համաճարակի․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարծում է, որ մարդկությունը պետք է նախապատրաստվի նոր համաճարակի: Այս մասին հաղորդվում է կազմակերպության հայտարարության մեջ, որը տարածվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ տարեկան նստաշրջանի ֆորումի նախօրեին։ Այդ մասին հայտնում է RT-ն։

«Մենք վերջին մեկ տարվա ընթացքում տեսել ենք, որ առողջապահական ուժեղ ենթակառուցվածքներ ունեցող երկրները, կապված արտակարգ իրավիճակների պատրաստության հետ, կարողացան արագորեն գործել՝ SARS-CoV-2 վիրուսի տարածումը զսպելու և վերահսկելու համար», – հաղորդում է ТАСС-ը:

Ինչպես նշել է ԱՀԿ-ն, համաշխարհային հանրությունը պետք է «այժմ նախապատրաստվի նոր համաճարակի»: