գլխավոր Իրադարձային Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից

Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից

Հորդառատ անձրևների պատճառով Իսպանիայի հարավում ուղևորատար գնացքը մասամբ դուրս է եկել ռելսերից, հինգ մարդ ստացել է թեթև վնասվածքներ, հաղորդում է Cadena Ser ռադիոն:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան Մալագա նահանգի Տեբա քաղաքում (Անդալուսիայի ինքնավար համայնք): Գնացքը գնում էր Ալգեսիրաս – Մադրիդ երթուղով: Ընդհանուր առմամբ, գնացքում եղել է 48 ուղևոր:

Հաղորդվում է, որ գնացքի բոլոր ուղևորները տեղափոխվել են Անտեկերայի քաղաքապետարանի կայարան, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց ճանապարհը: