գլխավոր Գլխավոր ՌԴ ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ունի արցախյան հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին

ՌԴ ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ունի արցախյան հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ստույգ տվյալներ է ստացել Սիրիացի վարձկանների՝ արցախյան հակամարտությունում մասնակցելու վերաբերյալ: Այս մասին РИА Новости-ն տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Նարիշկինի խոսքերով․ «ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական ​​գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում ՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից»:

Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկեր ծառայություններից Մերձավոր և Միջին Արևելքում»,- ասել է Նարիշկինը: