գլխավոր Գլխավոր Կազանում ահաբեկիչների օջախ են վնասազերծել (տեսանյութ)

Կազանում ահաբեկիչների օջախ են վնասազերծել (տեսանյութ)

Կազանում ռուսական դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են «Հիզբ ուտ-Թահիր ալ-Իսլամի» կոչվող ահաբեկչական խմբավորման օջախներից մեկը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Ձերբակալվել են 5 իսլամիստներ, որոնց գործունեությունն ուղղված էր համաշխարհային խալիթֆաթի ստեղծմանն ու իշխանության բռնի տապալմանը։

Կոնսպերացիայի գործադրմամբ, իսլամիստները Թաթարստանի բնակիչների շրջանում տարածում էին ահաբեկչական գաղափարախոսություն և իրենց շարքերը համալրում էին՝ մահմեդականների հավաքագրելով։ Ահաբեկիչների տների խուզարկության արդյունքում հայտնաբերվել են քարոզչական նյութեր, էլեկտրոնային կրիչներ, հեռախոսներ։ Հարուցվել է քրեական գործ։