գլխավոր COVID-19 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2210-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2210-ով

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 101773-ի,  որոնցից 61782-ն` առողջացած, 1506-ը` մահվան ելքով:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 428687 վերջին մեկ օրում` 5202 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 38088 պացիենտ. մեկ օրում ավելացել է 526-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 61782 անձ` վերջին մեկ օրում 1647 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 1506 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է: