գլխավոր Սպորտ Ռոման ջախջախեց Կլուժին. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Ռոման ջախջախեց Կլուժին. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Եվրոպա Լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում «Ռոման» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Կլուժի» դարպասը:

Հանդիպման առաջին գոլը 57-րդ վայրկյանին խփեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: 24-րդ րոպեին Վերետուի փոխանցմանն արձագանքեց Իբանյեսը՝ 2-0: 34-րդ րոպեին հռոմեական թիմի երրորդ գոլը խփեց Բորխա Մայորալը: 84-րդ րոպեին Մայորալան արդեն դուբլ ձևակերպեց՝ 4-0: 89-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Պեդրոն՝ 5-0:

Այս հաղթանակից հետո «Ռոման» 7 միավորով A խմբի միանձնյա առաջատարն է, իսկ «Կլուժը» 4 միավորով երկրորդն է: