գլխավոր Սպորտ ԵԼ. Հոֆենհայմը ջախջախեց Սլովանին, Ադամյանը՝ դուբլի հեղինակ

ԵԼ. Հոֆենհայմը ջախջախեց Սլովանին, Ադամյանը՝ դուբլի հեղինակ

Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլի երրորդ տուրը:

Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Սլովանի» դարպասը: Ադամյանը փոխարինման մտավ 61-րդ րոպեին ու 71-րդ և 76-րդ րոպեներին աչքի ընկավ խփած գոլերով: Մինչ այդ դուբլ էր ձևակերպել նաև Դաբուրը, մեկ անգամ էլ աչքի էր ընկել Գրիլիչը: