գլխավոր Սպորտ Ռոման ջախջախեց Կլուժին. Մխիթարյանն իր առաջին գնդակը խփեց ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

Ռոման ջախջախեց Կլուժին. Մխիթարյանն իր առաջին գնդակը խփեց ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

Եվրոպա Լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում «Ռոման» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Կլուժի» դարպասը:

2-րդ րոպեին, գլխի դիպուկ հարվածով, տանտերերին առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը: Սա Հենրիխի առաջին գնդակն էր ընթացիկ մրցաշրջանում:

24-րդ րոպեին Վերետուի փոխանցմանն արձագանքեց Իբանյեսը՝ 2-0: 34-րդ րոպեին հռոմեական թիմի երրորդ գոլը խփեց Բորխա Մայորալը: 84-րդ րոպեին Մայորալան արդեն դուբլ ձևակերպեց՝ 4-0: 89-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Պեդրոն՝ 5-0:

Այս հաղթանակից հետո «Ռոման» 7 միավորով A խմբի միանձնյա առաջատարն է, իսկ «Կլուժը» 4 միավորով երկրորդն է: