գլխավոր Իրադարձային Ֆրանսահայերին ուղղված սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար. Ժոնաթան Լաքոտ

Ֆրանսահայերին ուղղված սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար. Ժոնաթան Լաքոտ

 Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը թվիթերյան իր էջում անդրադարձել է ֆրանսիացի ոստիկանների կողմից Օվերն-Ռոն-Ալպի տարածաշրջանում հայկական ուսումնարանի պահպանությանը:

«Տխուր պատկեր, բայց սա պաշտպանության ուժեղ խորհրդանիշ է, որը մեր ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին: Ֆրանսահայերին ուղղված սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար»,- գրել է Լաքոտը:

Հիշեցնենք, որ Օվերն-Ռոն-Ալպի տարածաշրջանի պատկան մարմինները որոշում են կայացրել ուժեղացված ծառայություն իրականացնել հայկական դպրոցներում և մշակույթային կենտրոններում, քանի որ Ֆրանսիայում բնակվող հայերը թուրքերի կողմից հետապնդումների էին ենթարկվում: