գլխավոր Իրադարձային Հունաստանի ԱԳ նախարարը Գերմանիային կոչ է արել չեղարկել սուզանավերի վաճառքը Թուրքիային

Հունաստանի ԱԳ նախարարը Գերմանիային կոչ է արել չեղարկել սուզանավերի վաճառքը Թուրքիային

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Գերմանիա կատարած այցի շրջանակում, առաջարկել է էմբարգո սահմանել ՝ դադարեցնելով զենքի վաճառքը Թուրքիային: Այս մասին տեղեկացնում է Greek City Times-ը:

Դենդիասը հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի՝ եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գյունտեր Կրիչբաումի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Գերմանիան ներկա պահին Type 214 սուզանավեր է վաճառում՝ չնայած, որ դրանք կարող են օգտագործվել ԵՄ անդամ երկրների դեմ, ինչպիսիք են Կիպրոսն ու Հունաստանը, ինչպես նաև ընդհանուր սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանում կայունության համար»,- ասել է Դենդիասը: