գլխավոր Գլխավոր Էշերի ու Փղերի պայքարում դեռևս առաջատարն Էշերն են

Էշերի ու Փղերի պայքարում դեռևս առաջատարն Էշերն են

Politics in America.

Այս պահին շարունակվում է ԱՄՆ նախագահական ընտրությունների պրոցեսը: Պարզապես կատաղի պայքար է ընթանում երկու թեկնածուների՝ Հանրապետական թեկնածու (տարբերանշանը ՝ փիղ) և գործող նախագահ Դոնալդ Թրամփի և Դեմոկրատ (տարբերանշանը՝ էշ) թեկնածու Ջո Բայդենի միջև: Նևադա նահանգը քիչ առաջ թարմացրեց հաշվարկների տվյալները և պարզ դարձավ, որ Ջո Բայդենը չնչի առավելություն ունի Թրամփի նկատմամբ: Ձայների հարաբերակցությունը հետևյալն է ՝

Բայդեն — 49,45%
Թրամփ — 48,48%

Եթե Բայդենը հաղթի բոլոր վիճելի 6 նահանգներում, ապա կհաղթի ավտոմատ։ Նվազագույն շեմը՝ 270-ն է։ Այժմ նա ունի 264, իսկ Թրամփը 214 ձայն։

Fox News-ն էլ հայտնում է, որ Փենսիլվանիայի Գերագույն դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը կանգնեցնել ձայների հաշվարկը։Հայցը ներկայացրել էր Թրամփի թիմը։ Առաջին ատյանը հայցը բավարարել էր։ Այժմ նահանգային գերագույն դատարանը՝ կասեցրել։