գլխավոր Հասարակություն Բունդեսթագի պատգամավորները Մերկելից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ

Բունդեսթագի պատգամավորները Մերկելից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ

Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը (Քրիստոնա-դեմոկրատական միություն) բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին ՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինչպես դեմ:

 «Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումները հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի:

Ադրբեջանի նախագահը գերմանական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ իր կողմից սանձազերծված պատերազմի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերին տեղահանելն է: Սա էթնիկ զտում է, ռազմական հանցագործություն,որը պետք է դատապարտել:

ԼՂ-ի քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվել են արգելված կասետային ռումբեր, ցուցադրաբար ներկայացվել են հայ ռազմագերիների գնդակահարման և գլխատման տեսանյութեր: Սիրիական ծայրահեղական վարձկաններին յուրաքանչյուր գլխատված հայի համար խոստացվել է հարյուրական դոլար:

Որպես պատժամիջոցներ պետք է կիրառվեն հաշվեհամարների սառեցումը, ԵՄ մուտքի արգելքը, եվրոպական ավիաընկերություններից օգտվելու արգելքը, ինչպես նաև գերմանական և եվրոպական բանկերի հետ գործարքների խզումը»,-ասված է նրանց հայտարարության մեջ: